top of page

Հայաստանում բեռնափոխադրումների ծավալներն ավելացել են. «Ժողովուրդ»


ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


«Պաշտոնապես Հայաստանում ավելացել է բեռնափոխադրումների ծավալները 10.4 տոկոսով: Բայց, մյուս կողմից, այս տարվա 9 ամիսներին երկաթուղային բեռնափոխադրումներն են պակասել 7.9 տոկոսով: Նշված ժամանակահատվածում պակասել են նաև երկաթուղով ներհանրապետական բեռնափոխադրումների ծավալները 2.2 տոկոսով, փոխարենը ավելացել են ավտոմոբիլային բեռնափոխադրումների ծավալները 17.5 տոկոսով:


Ավտոտրանսպորտով բեռնափոխադրումները ըստ իրենց նպատակի դիտարկելու դեպքում տեսնում ենք, որ արտահանումը աճել է 24.7 տոկոսով, ներմուծումը, հակառակը, նվազել է 0.4 տոկոսով: Օդային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն ընդհանուրի մեջ շատ փոքր թիվ է կազմում, բայց նույնիսկ այդ փոքր ծավալների դեպքում էլ աճ է արձանագրվել` ներմուծման դեպքում՝ 68.8 տոկոս: Օդային տրանսպորտով արտահանման ծավալները կտրուկ նվազել են՝ կազմելով 24.1 տոկոս:


Հատուկ ուշադրության են արժանի «մայրուղային խողովակաշարային» բեռնափոխադրումների ծավալները։ Այս դեպքում աճը կազմել է 7 տոկոս: Ավելին` բեռնափոխադրումների այս տեսակի դեպքում պաշտոնական վիճակագրությունը արտահանման և ներկրման տարանջատում չի անում, քանի որ ընդհանուր խոսքը գնում է միայն ներկրման մասին, և այն էլ՝ կոնկրետ մեկ տեսակի ապրանք` գազ: Այսինքն` կարող ենք արձանագրել, որ գազի ներկրումը Հայաստան այս տարվա 9 ամիսների ընթացքում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page