Բեռլինում հարյուրավոր մարդիկ բողոքի ցույց են անցկացրել Ռուսաստանի դեսպանատան մոտ
Գերմանիայում ավելի քան 600 մարդ դուրս է եկել բողոքի՝ ընդդեմ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականության։ Նրանք հավաքվել են ՌԴ դեսպանատան դիմաց. հայտնում է Укринформ-ը։
Ակցիայի մասնակիցների թվում են եղել Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդներից Սասկյա Էսկենը և Բեռլինի մշակույթի հարցերով սենատի ներկայացուցիչ Կլաուս Լեդերերը։
Ակտիվիստները՝ «Պուտին հեռացիր Դոնբասից», «Կանգնեցրու Պուտինին», «Դադարեցրե՛ք պատերազմը» պաստառներով բողոքել են Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խախտման դեմ։
Նրանք պահանջում եմ դուրս բերել ռուսական զորքերն Արևելյան Ուկրաինայից, պաշտպանական զենք տրամադրել Ուկրաինային, պատժամիջոցներ սահմանել Պուտինի և նրա գործընկեր օլիգարխների դեմ և մեկընդմիշտ դադարեցնել «Հյուսիսային հոսք-2»-ը:
Comentarios