top of page

Բեգլարյանի առաջ ազատության դիմաց մի պայման են դրել․ նա սրբորեն կատարել է այն․ «Հրապարակ»


ree

«Հրապարակ» թերթը գրում է․

«Մայիսի 17-ին Մոսկվա-Երեւան չվերթով ժամանած տրանսպորտի եւ կապի նախկին նախարար, Երեւանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, ով հետախուզման մեջ էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ (Յուրացնելը կամ վատնելը) եւ 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածներով հարուցված քրեական գործով, եկել էր եղբոր հուղարկավորությանը մասնակցելու: Նրա նկատմամբ այդ ժամանակ իշխանությունը զարմանալի ներողամտություն դրսեւորեց` չկալանավորեց, թույլ տվեց, որ մասնակցի եղբոր հրաժեշտի արարողություններին, ապա խափանման միջոցը փոխեցին, եւ այլեւս լուր չեղավ՝ այդ քրեական գործի քննությունն ավարտվե՞լ է, թե՞ կարճվել:


Մենք այն ժամանակ տեղեկացանք, որ ազատության դիմաց նրա առաջ մի պայման են դրել` առաջիկա ընտրություններին որեւէ կերպ չմասնակցել եւ պահպանել քաղաքական պասիվություն, ու Բեգլարյանը սրբորեն կատարել է պայմանը: Իսկ օրերս հայտարարվեց, որ Գագիկ Բեգլարյանին եւ նրա ընտանիքի անդամներին հրավիրել են դատախազություն` ապօրինի գույքի բռնագանձման վարույթին մասնակցելու համար»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page