Բազեն մտել է Նյու Յորքի մետրո եւ այնտեղ մնացել մի քանի օր
Բազեն մտել է Բրոնքսում գտնվող Վեսթչեսթեր-սքվեր-Իսթ-Թրեմոնթ-ավենյու մետրոյի կայարան։ Նա հետապնդել է փոքր թռչնի, սակայն երբ ներս է մտել, չի կարողացել դուրս գալ եւ մի քանի օր անցկացրել է նախասրահում, հաղորդում է ABC7-ը։
Գիշատիչ թռչունը՝ Կուպերի բազեն, անշարժ նստել է խողովակի վրա՝ հոգնելով մի քանի օր աննպատակ թռչելուց, ապա նրան մոտեցել է կայարանի աշխատակից Փոլ Ֆլորեսը։ Նա բազմիցս օգնություն է խնդրել բազեին բռնելու համար եւ վերջապես գտել է կամավորի՝ Բոբի Հորվաթ անունով նախկին հրշեջի։ Նա թռչնին բռնելու համար մեծ ցանց է օգտագործել։
Կամավորը կարծում է, որ բազեի բախտը բերել է, քանի որ փրկված թռչունների 50%-ը երբեք հետ չի ինտեգրվում վայրի բնության մեջ չափազանց լուրջ վնասվածքների պատճառով:
Comments