top of page

Անկարան Bayraktar-ի մատակարարումները չի կապում Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ


ree

Թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի մատակարարումներն Ուկրաինային որևէ առնչություն չունի Մոսկվայի և Կիևի միջև լարվածության հետ. այդ մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։


«Դա կապված չէ վերջին իրադարձությունների հետ, չպետք է կարծիք ստեղծվի, որ Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է ուղարկում Ուկրաինա Ռուսաստանի հետ լարվածության պատճառով», - ասել է Դեմիրը Milliyet թերթին տված հարցազրույցում։


Անկարան և Մոսկվան համագործակցության բազմաթիվ կետեր ունեն պաշտպանական արդյունաբերության ոլորտում, այդ թվում՝ թուրքական TF-X կործանիչի ստեղծումը։ Թուրքիան ակնկալում է, որ Անկարայի կողմից մշակվող Siper հակաօդային պաշտպանական համակարգերի արդյունավետությունը կգերազանցի C-400-ին:

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page