top of page

Բախշիյանի հարցը կքննեն արտահերթ ժողովում․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․


Դատավորները մտահոգված են Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման փաստով։ Թեպետ դատավորների ընդհանուր ժողովի արտահերթ նիստ հրավիրելու համար բավարար է 54-65 դատավորի համաձայնություն, սակայն երեկ արդեն 67 դատավորի ստորագրություն էր հավաքվել։ Արտահերթ ժողով անցկացնելու միջնորդություն են ներկայացրել վճռաբեկ դատարանի նախագահին, որպեսզի նա հրավիրի։ Պահանջում են քննարկման դնել դատական իշխանության եւ դատավորների նկատմամբ ճնշումների հարցը։


Հիշեցնենք, որ օրերս Բարձրագույն դատական խորհուրդը բավարարեց գլխավոր դատախազի միջնորդությունը եւ համաձայնություն տվեց դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու ու կալանավորելու համար։ Դրա հիմքն «ակնհայտ ապօրինի կալանավորման որոշումն» է, որը չի բողոքարկվել դատախազության կողմից: Իրականում Բախշիյանը հայտնվել է իրավապահների «տեսադաշտում» ամիսներ առաջ, երբ կալանավորման որոշում է կայացրել Նիկոլ Փաշինյանի աջակիցներից մեկի նկատմամբ։ Նրա հանդեպ առավել սեւեռվել են, երբ Աշոտ (Երկաթ) Մինասյանի կալանքը փոխել է գրավով։ Բայց, չգիտես ինչու, ոչ մի պատիժ չսահմանվեց այն դատավորների նկատմամբ, որոնք երկար ամիսներ կալանքի սանկցիաներ էին տալիս ԱԺ պատգամավորներ Արմեն Չարչյանի, Արթուր Սարգսյանի եւ Մխիթար Զաքարյանի նկատմամբ, որոնց ապօրինի լինելն արդեն իսկ հաստատված է Սահմանադրական դատարանի որոշմամբ։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Comentários


1/465

LATEST NEWS​​

bottom of page