Բանակն այդ վերաբերմունքին արժանի չէր․ ռազմական փորձագետ
Շատ վատ է, որ Հայոց բանակի 30-ամյակին նվիրված որևէ միջոցառում տեղի չունեցավ պետական մակարդակով։ Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը՝ անդրադառնալով ՀՀ ԶՈՒ հոբելյանական տարում միջոցառումներ չկազմակերպելուն։
«Ամեն ինչ էլ հնարավոր էր անել, ուղղակի չարվեց։ Ձևական պատճառը հիվանդություններն էին, ոչ պաշտոնական պատճառն էլ, ըստ էության, անխիղճ վերաբերմունքն էր բանակի նկատմամբ։ Մեր բանակն այս վերաբերմունքին, մեղմ ասած, արժանի չէր։ Մի քանի օր է զարմացած եմ՝ ինչու գոնե Պաշտպանության նախարարն ուղերձ չհղեց, հաստատ հիվանդությունը չէր խանգարի ուղերձին»,- ընդգծեց ռազմական փորձագետը։
Մերի Գևորգյան
Comments