top of page

Խոշոր ավտովթար Լոռու մարզում. կան վիրավորներ



Երեկ՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Տաշիր քաղաքի բնակիչ, 32-ամյա Նորիկ Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տաշիր-Ստեփանավան ավտոճանապարհի 5-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և գլխիվայր շրջվելով, հայտնվել դաշտում:


Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով Նորիկ Մ.-ն և նրա ուղևոր, 19-ամյա Հեղինե Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ստեփանավան» բժշկական կենտրոն:


Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության , ճանապարհային ոստիկանության , քննչական կոմիտեի աշխատակիցները:


Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Կայքի տեղեկություններով՝ Հեղինե Մ.-ի վիճակը բժիշկները գնահատում են ծայրահեղ ծանր և քննարկվում է՝ նրան Երևանի հիվանդանոցներից մեկը տեղափոխելու հարցը:

Comentarios


1/476

LATEST NEWS​​

bottom of page