top of page

Ավտովթար Արմավիրի մարզում․ տուժել են վարորդի անչափահաս երեխաները



Փետրվարի 5-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում:


Ժամը 13:00-ի սահմաններում, Արմավիր - Երևան ավտոճանապարհի՝ Ակնալիճ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 69-ամյա Լյովա Ավետիսյանի վարած Mercedes Viano մակնիշի և 42-ամյա Զոհրապ Պետրոսյանի վարած Lada Largus մակնիշի ավտոմեքենաները:


Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lada-ն կողաշրջվել է, իսկ նրա ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 7-ամյա Անգելինա Պ.-ն և 13-ամյա Արտաշես Պ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մեծամոր» բժշկական կենտրոն:


Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ:


Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Նարեկ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:


Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորները վարորդ Զ. Պետրոսյանի երեխաներն են:


コメント


1/465

LATEST NEWS​​

bottom of page