top of page

Ավտովթարի է ենթարկվել ՀՀ ԱՆ ՀԿԱԾ Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալը


ree

Փետրվարի 16-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:


Ժամը 09:00–ի սահմաններում Սյունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Խորեն Հայրապետյանը իր վարած BYD մակնիշի ավտոմեքենայով Երևան-Երասխ-Գորիս ավտոճանապարհի 224-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոռուց և հայտնվել դաշտում:


Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Խ. Հայրապետյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն:


Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության Սյունիքի մարզի բաժնի պետի տեղակալ:

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page