Ավտովթար Ստեփանակերտ-Խնածախ ավտոճանապարհին․ կա տուժած
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Նոյեմբերի 17-ին՝ ժամը 10:34-ի սահմաններում, ՆԳՆ ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի տարածքում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:
Նախնական տվյալներով կա մեկ տուժած :
Oգնություն ցուցաբերելու նպատակով ժամը 10:35-ին դեպքի վայր է մեկնել փրկարարական ուժերի վարչության, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ ժամը 10:10-ի սահմաններում Ստեփանակերտ–Խնածախ-Այգեստան ճանապարհահատվածի 6-րդ կիլոմետրին իրար են բախվել՝ Ստեփանակերտ քաղաքի բնակչի (ծնվ.1987թ.) վարած «ԿամԱԶ» մակնիշի և Մարտակերտի շրջանի Տոնաշեն համայնքի բնակչի (ծնվ.1992թ.) վարած «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենաները:




























































Comments