Ավստրիայի նախկին կանցլերը կմեկնի աշխատելու ԱՄՆ-ում
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Ավստրիայի նախկին կանցլեր Սեբաստիան Կուրցը 2022 թ. աշխատանքի կմեկնի Միացյալ Նահանգներ, գրում է Österreich թերթը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Թերթի տվյալներով՝ Կուրցը պայմանագիր է ստորագրել ամերիկյան մասնավոր ընկերություններից մեկի հետ, որն աշխատում է ներդրումների ոլորտում։
Ըստ աղբյուրի՝ նախկին կանցլերի ապագա տարեկան եկամուտը գնահատվում է 500 հազար եվրո:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին Կուրցը պաշտոնապես հայտարարել է, որ լքում է Ավստրիայի ազգային կուսակցության նախագահի պաշտոնը և հեռանում քաղաքականությունից:




























































Comments