top of page

Աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստի բացասական սերտիֆիկատ

  • Nov 20, 2022
  • 1 min read

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝


ՀՀ առողջապահության նախարարի 2021 թվականի N 84-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում, ըստ որի`


չպատվաստված աշխատողները յուրաքանչյուր 7 օրը մեկ պետք է ներկայացնեն կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության (ՊՇՌ հետազոտություն) բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ։


Հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ Պաշտոնական հրապարակման օրը 2021 թվականի դեկտեմբերի 1-ն է։


Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

 
 
 

Comments


1/515

LATEST NEWS​​

bottom of page