top of page

Առուշ Առուշանյանի խափանման միջոց կալանավորումը փոխելու վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը



Վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի, այսօր տեղի ունեցավ Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու մասին պաշտպանների միջնորդությունը, որից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ։


Դատարանը որոշումը կհրապարակի վաղը՝ 9։40-ին։


Առուշանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը գրավով փոխարինելու համար գրավի չափը պաշտպանները սահմանել են 80 միլիոն ՀՀ դրամից ավելի։


Նշենք, որ նիստին զուգահեռ դատարանի բակում ի աջակցություն Առուշանյանի հավաքվել էին նրա աջակիցները։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page