top of page

Արթուր Դավթյանին փոխարինող են փնտրում. «Ժողովուրդ»


ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


««Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, չնայած ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թվականի սեպտեմբերին, սակայն իշխանության ներսում արդեն սկսել են քննարկել ու խոսել այն մասին, թե ով կարող է լինել ՀՀ գլխավոր դատախազ:


Կառավարության մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկվել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանի թեկնածությունը: Բանն այն է, որ ԱԱԾ-ում Սիմոնյանին համակարգի մարդ չեն համարում, ինչպես եղավ դա ԱԱԾ նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանի պարագայում, ուստի նրա տեղափոխման հարցը սարերի հետեւում չէ:


Այս իրավիճակում հարց է առաջանում քաղաքական իշխանությունը Գլխավոր դատախազին պաշտոնանկ կանի մինչեւ պաշտոնավարման ժամկետի լրանալը, թե կշտապի կադրային այս փոփոխությունների ֆոնին նրան եւս փոխարինող գտնել»:

Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում:

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page