Արտակարգ դեպք՝ Երևանում. «Արարատ Բանկ»-ից 40 մլն յուրացրած կասկածյալը պատրաստվում էր լքել ՀՀ տարածքը
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Ոստիկանության կենտրանական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները Շիրակի մարզում իրականացրել են հատուկ օպերացիա։ Այդ մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Նոյեմբերի 13-ին ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևանի բնակիչ Հայկ Հարությունյանը, որը աշխատում է «Արարատ Բանկ» Բաց Բաժնետիրական Ընկերության պլաստիկ քարտերով գործառնությունների վարչության պետ և հայտնել, որ նույն բանկի տեխնիկական սպասարկման բաժնի մասնագետներից մեկը կասկածվում է յուրացում անելու մեջ։
Ոստիկանները պարզել են, որ կասկածյալը սպասարկման բաժնի մասնագետ՝ 31-ամյա Գ. Ղ-ն է, որը բանկի բանկոմատների լիցքավորման գործընթացում Պարոնյան փողոցի «Արարատ Բանկ»-ի զարգացման մասնաճյուղից սեպտեմբերի վերջերից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում իրեն վստահված գումարներից յուրացրել է խոշոր չափի գումար։
Կսկածյալ Գ. Ղ-ն Շիրակի մարզի «Շիրակ» օդանավակայանում հայտնաբերվել է և բերման ենթարկվել ոստիկանության կենտրոնական բաժին։ Նա պատրաստվում էր լքել Հայաստանի տարածքը։ Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։




























































Comments