top of page

Ստեփանավան քաղաքի առանձին հատվածում տղամարդու մարմին է հայտնաբերվել


Փետրվարի 2-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում, տեղեկացնում է shamshyan.com–ը։

Ոստիկանության Ստեփանավանի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Մելքումյանը տեղեկություններ է ստացել, որ Ստեփանավան քաղաքի ձորում՝ քաղաքային աղբանոցի մոտ, մարմին կա:


Փրկարարներն ու ոստիկանները Ստեփանավանի քաղաքային աղբանոցի մոտ, գետի աջ ափին հայտնաբերել են Լոռու մարզի բնակիչ, 36-ամյա Վ. Սուղյանի մարմինը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի դեմքի ձախ հատվածը և ձեռքերի մատների մի մասը եղել է հոշոտված:

Comments