top of page

ԱԱ․ Արոնյանը վերջին տուրում պարտվեց Ֆիրուջային եւ դուրս մնաց տիտղոսի համար պայքարից

  • Nov 20, 2022
  • 1 min read

Վարշավայում ավարտին մոտեցող շախմատի կայծակնային խաղի աշխարհի առաջնության վերջին տուրում Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) սեւերով պարտվեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջային եւ դուրս մնաց տիտղոսի համար պայքարից։ Արոնյանը 14 միավորով 5-րդ տեղում է։

Ֆիրուջան, լեհ Յան-Կշիշտոֆ Դուդան եւ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը վաստակել են 15-ական միավոր։ Լրացուցիչ ցուցանիշով թայ-բրեյքի մասնակցելու իրավունք կստանա նրանցից երկուսը։ ՖԻԴԵ-ն առայժմ չի հրապարակել հաշվարկի արդյունքը։


Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքն ունի Հայկ Մ․ Մարտիրոսյանը։ Նա 13,5 միավորով բաժանեց 8-18-րդ տեղերը։


 
 
 

Comments


1/509

LATEST NEWS​​

bottom of page