top of page

Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում անշարժ գույք չի ունեցել և չունի. հերքում



Հայաստանի Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի: Այդ մասին գրված է Արմեն Սարգսյանի ֆեյսբուքյան պաշտանական էջում։


Այս հրապարակմամբ նրանք պատասխանել են որոշ ԶԼՄ-ների և հերքել որոշ հրապարակումներ։


«Հանրապետության չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը սպառիչ պատասխանել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ներկայացրած հարցերին և տրամադրել համապատասխան տեղեկություններ: Արմեն Սարգսյանը Շվեյցարիայում երբեք անշարժ գույք չի ունեցել և չունի»,–ասված է հաղորդագրության մեջ:


Նշվում է, որ այս թեմայով հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը և հասարակությանը մոլորեցնելու նպատակ են հետապնդում:


Հունվարի 24–ին «Հետք» պարբերականը գրել էր` նախագահ Արմեն Սարգսյանը հրաժարականի պատճառը մեկն է՝ նա այլ երկրի քաղաքացի էր առնվազն մինչև նախագահ դառնալը:

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page