top of page

Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում կմասնակցի ԱՊՀ մասնակից պետությունների հանդիպմանը


ree

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով։ Այդ մասին տեղեկացնում է e-gov.am-ը։ «Ռուսաստանի Դաշնությունում (Մոսկվա) կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության խորհուրդների քարտուղարների 9-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով 2021 թվականի նոյեմբերի 16-17-ը ներառյալ Ռուսաստանի Դաշնություն (Մոսկվա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի», - ասված է վարչապետի որոշման մեջ:

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page