«Արիանայի մեքենայի վնաս տվողը ես եմ»․ ով և ինչու է հրդեհել Արիանա Հովսեփյանի մեքենան (տեսանյութ, լուսանկար)

Այսօր՝ ժամը 01.30-02.00-ի սահմաններում, փորձել են հրդեհել NEWSPRESS.am կայքի հիմնադիր-տնօրեն Արիանա (Արմենուհի) Հովսեփյանի մեքենան։ Այդ մասին Արիանա Հովսեփյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերով։
Մեքենայի հրդեհման նախաձեռնությունը ոմն Մարտին Ամիրխանյանինն է, ով ինքն է այդ մասին խոստովանել ֆեյսբուքյան իր էջում՝ առանց մանրամասնելու, թե որն է նրա` այդչափ վտանգավոր արարքի պատճառը։

Չանդրադառնանք նրա քերականական սխալներին ու միանգամից նկատենք, որ թեև Մարտինն այդ մասին չի հայտնել, բայց, NEWSPRESS.am-ի տեղեկություններով, այս անձը լուրջ սպառնալիք է իր ընտանիքի համար։
Նրա կինը՝ Գ․-ն, մեզ հետ զրույցում պատմեց, որ Մարտինն իր և իր 2 անչափահաս երեխայի կյանքը վեր է ածել դժոխքի։ Ամուսինը գրեթե ամենօրյա ռեժիմով, սկանդալներ է սարքում ու սպառնալիքներ հնչեցնում Գ․-ի և նրա երեխաների նկատմամբ։ Ու որպեսզի չխաթարվի երեխաների հոգեկան աշխարհը, կինը որոշել է ամուսնալուծվել։
Սակայն քանի որ դա ձեռք չի տվել Մարտինին՝ նա սպանությամբ է սպառնացել կնոջն ու փաստաբանի միջոցով տեղեկացրել, որ ամուսնալուծության դեպքում պահանջելու է ունեցվածքը՝ փաստորեն, զրկելով սեփական երեխաներին անշարժ ու շարժական գույքից։ Ի դեպ, տիկնոջ անունով գնված մեքենան Մարտինը, առանց նրան տեղյակ պահելու, գրավադրել է։
Անելանելի վիճակում գտնվող կնոջն էլ փորձել է օգնել Արիանա Հովսեփյանը, ինչին հաջորդել են Մարտին Ամիրխանյանի անպարկեշտ սպառնալիքները (պահպանված են դրանց պատճենները, քանի որ նա դրանք գրառել է անգամ սոցիալական հարթակում)։
Այժմ խնդիրը իրավապահ մարմինների հսկողության տակ է։ Մարտին Ամիրխանյանը կանչվել է ոստիկանություն։
Հաջորդիվ կանդրադառնանք դեպքերի ընթացքի զարգացումներին
Comments