top of page

Արցախում առաջիկա օրերին նախատեսվում է մտցնել համապետական կարանտին․ Բեգլարյան


ree

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․


«Տեղյակ եք, թե վերջին շաբաթներին որքան են շատացել կորոնավիրուսով հիվանդացման և մահվան դեպքերը: Եթե տարեսկզբից մինչև սեպտեմբեր արձանագրվում էին ամսական տասնյակ վարակման դեպքեր, ապա հոկտեմբերին այդ թիվը հասել է 954-ի, իսկ նոյեմբերի 19-ի դրությամբ՝ արդեն 1,294-ի, իսկ մահերը՝ տարեսկզբից մինչև սեպտեմբեր, ընդհանուր առմամբ, 17, հոկտեմբերին՝ 10, իսկ նոյեմբերին՝ արդեն 31 (այսինքն՝ ամբողջ տարին՝ 58)՝ չհաշված մահվան այն դեպքերը, որոնք վրա են հասել այլ հիվանդության պատճառով՝ կորոնավիրուսի առկայությամբ: Այժմ ավելի քան 20 հոգի ծայրահեղ ծանր վիճակում է, իսկ շուրջ 80՝ ծանր, և բժշկական համակարգը գտնվում է մեծ ծանրաբեռնվածության տակ: Ցավակցելով բոլոր կորուստների առթիվ՝ կուզեի վերստին հորդորել մեր քաղաքացիներին առավելագույնս բարձրացնել իրենց զգոնությունը և պահպանել անվտանգության կանոնները: Երեկ ինձ մոտ խորհրդակցություն ենք կազմակերպել կորոնավիրուսի տարածման կանխարգելման ու բուժման վերաբերյալ, բավականին մանրակրկիտ քննարկում ենք ունեցել մեր հնարավոր անելիքների շուրջ: Առ այսօր զգալի աշխատանք է տարվել և՛ կանխարգելման, և՛ բուժման ուղղությամբ, որոնց իմ մասնակցությունն եմ ունեցել նաև հեռավար սկզբունքով գործուղման ընթացքում, սակայն եղած ցուցանիշները հուշում են, որ կանխարգելման աշխատանքների արդյունավետության բարձրացման մեծ խնդիր կա: ԱՀ կառավարությունը նախատեսում է առաջիկա օրերին Հանրապետությունում մտցնել համապետական կարանտին և կոնկրետ սահմանափակումներ՝ կորոնավիրուսային հիվանդության առկա ռիսկերով պայմանավորված:

Հիշեցնեմ, որ նոյեմբերի 4-ից Ստեփանակերտում և որոշ այլ համայնքներում արդեն գործում է կարանտինը, սակայն «Բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ԱՀ օրենքում ԱԺ կողմից օրեր առաջ կատարված լրացումներով ու փոփոխություններով իրավական հնարավորություն է ստեղծվել նաև համապետական կարանտին հայտարարելու»:



Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page