Արցախում հաստատվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք․ մահացել է 2 մարդ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Փետրվարի 15-ի` ժամը 11:00-ի դրությամբ Արցախում կատարվել է 303 թեստավորում: Հաստատվել է կորոնավիրուսի 133 նոր դեպք, այդ թվում՝ երեխաներ։ Արձանագրվել է մահվան 2 դեպք: Ստացիոնար բուժվողների թիվը 54 է։ Այս մասին հայտնում են ԱՀ առողջապահության նախարարությունից։
Այսպիսով, 2022 թվականին կատարվել է 6045 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 1879 դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 23 դեպք է արձանագրվել:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու: Տեղեկացնում ենք, որ անհրաժեշտ է հանրապետության բնակչությունը՝ օր առաջ պատվաստվի (COVID-19)-ի դեմ պատվաստանյութով՝ պահպանելով Ձեր և Ձեր հարազատների առողջությունը:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում է ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում՝ աշխատանքային օրերին ժամը 9:00-16։00, շաբաթ օրը՝ 10:00-14:00, «Արևիկ» բուժմիավորումում, «Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն» ՊՈԱԿ-ում, Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանային բուժմիավորումներում:
Պատվաստումների վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք աշխատանքային ժամերին՝ 9։00-17։00 զանգահարել 047-94-32-27 հեռախոսահամարին:
Comments