top of page

Արցախի ԱՆ-ն մանրամասնել է ադրբեջանական կողմից վիրավորում ստացած 3 քաղաքացիների առողջական վիճակը

  • Nov 19, 2022
  • 1 min read


Շուշի քաղաքի մոտակա խաչմերուկում ադրբեջանական կողմից կրակոցների արձակման հետևանքով հրազենային վիրավորում ստացած՝ Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոն տեղափոխված Գևորգ Մելքումյանի (ծնված 1990թ.) վիրահատությունը երեկ ավարտվել է բարեհաջող և այսօր առավոտյան շնչում է ինքնուրույն՝ առանց արհեստական շնչառական ապարատի: Վիճակը գնահատվում է կայուն ծանր: Տեղեկացնենք, որ նրա մոտ առկա էր պարանոցի շրջանում և բազուկոսկրի հրազենային վիրավորում, վերին մեկ երրորդի բազամաբեկորային կոտրվածք: Այդ մասին հայտնում են Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն։


Մյուս 2 վիրավորվածների վիճակը բժիշկները գնահատում են միջին ծանրության: Արմեն Սարգսյանի (ծնված 1980թ.) մոտ` առկա էր ստորին ծնոտի միջանցիկ հրազենային վիրավորում: Ստորին ծնոտի ձախ անկյան բազմաբեկորային կոտրվածք՝ բեկորների տեղաշարժով, կորճոսկրի կոտրվածք: Փափուկ հյուսվածքների այտուց, էնֆիզեմա:

Գագիկ Ղազարյանի (ծնված 1978թ) մոտ` կրծքավանդակի ձախ կեսի միջանցիկ հրազենային վիրավորում` առանց պլևրալ խոռոչի թափանցման:


ԱՀ առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը երեկ և այսօր առավոտյան այցելել է Հանրապետական բժշկական կենտրոն հետևել վիրահատության ընթացքին, հետաքրքրվել նրանց առողջական վիճակով: Covid-19-ով պայմանավորված, հարազատներն առայժմ չեն կարող այցելել հիվանդասենյակներ, ուստի նախարարը ծնողների հետ հանդիպմանը վստահեցրել է, որ նրանք գտնվում են բժիշկների հոգածության ներքո, և կյանքին վտանգ չի սպառնում։

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page