top of page

Արայիկ Հարությունյանի քաղաքականությունից հեռանալուն Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում․ «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․


Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ քաղաքականությունից հեռանալու խոստմանը Արցախի քաղաքական ուժերը չեն հավատում։ Իր «Ազատ հայրենիք» կուսակցության 17-ամյակի հավաքին, ինչպես տեղեկացրել ենք, Հարությունյանը հայտարարել է, որ առաջիկա ընտրություններին հայտ չի ներկայացնելու։ Այդ ընտրությունները, ըստ ամենայնի, կլինեն արտահերթ, եկող տարի։ Արցախի նախագահի այս խոստմանը չեն հավատում ոչ միայն այն պատճառով, որ բազում խոստումներ է տվել ու դրժել, այլ հակառակ քայլերն է անում։ Երեկ նա մի հրամանով ազատել է Արցախի ԿԳՄՍ նախարար Լուսինե Ղարախանյանին, մեկ այլ հրամանով իրեն խորհրդական է նշանակել՝ նույն գծով։


Նշենք, որ նախարարից դժգոհություններ ունեին թե՛ իշխանական, թե՛ ընդդիմադիր շրջանակներում, եւ այս ազատումը տեղավորվում է քաղաքական դաշտում լայն կոնսոլիդացիայի ու այն խոստման շրջանակներում, որ կառավարությունն առաջիկայում կհամալրեն ապակուսակցական մասնագետներով։ Նոր նախարար է նշանակվել թիվ 10 դպրոցի տնօրեն Անահիտ Հակոբյանը: Սակայն շատերի մոտ հարց է ծագել՝ եթե նախագահը գոհ չէ նախկինի գործունեությունից, ինչո՞ւ է նրան խորհրդական նշանակել։ Պատասխանը մեկն է՝ Հարությունյանը չի ցանկանում նեղացնել յուրայիններին, մեծացնել թշնամիների բանակը, իսկ սա նշանակում է, որ հեռահար քաղաքական պլաններ ունի։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Comments