top of page

Արարատի մարզի գործարաններից մեկում հայտնաբերվել է տղամարդու կիսով չափ այրված դի․ ինչ է տեղի ունեցել

  • Nov 20, 2022
  • 1 min read

Ոստիկանության Արտաշատի բաժնի հետաքննության բաժանմունքի ավագ հետաքննիչ Գրիգորյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 7-ին Արարատի մարզում տեղի ունեցած մահվան փաստով, հայտնում է shamshyan.com–ը։


Այդ օրը առավոտյան ոստիկանության Արտաշատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ Արմեն Գ.-ից, ով հայտնել է, որ Վերին Արտաշատ գյուղի «Բելովո» անձեռոցիկի գործարանի պահակատանը դի կա:


Ոստիկանները նշված գործարանի պահակատանը հայտնաբերել են Արարատի մարզի բնակիչ, 67-ամյա Լևոն Շ.-ի դին՝ կիսով չափ այրված վիճակում: Դատաբժշկի նախնական հայտնածի՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page