Արագածոտնում 3 ավտոմեքենա է բախվել, որից մեկն արգելափակվել է ձյան շերտի մեջ
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Նոյեմբերի 25-ին ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:00-ի սահմանում Ալագյազ–Ապարան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում բախվել են Նարեկ Ղ.-ի վարած Mitsubishi Pajero io և Արսեն Մխիթարյանի վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենաները, գրում է shamshyan.com-ը։
Ըստ աղբյուրի՝ վաթարի հետևանքով տուժածներ չկան, իսկ Mitsubishi Pajero io-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ձյան շերտի մեջ և արգելափակվել:
Դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակերի նախարարության փրկարար ծառայության թիվ 21 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Փրկարարները արգելափակումից դուրս են բերել Mitsubishi-ն անվտանգ վայր: Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում: Աղբյուրը հայտնում է, որ վթարի պատճառը եղել է ճանապարհի մերկասառույցը:




























































Comments