top of page

Հայտնի է Apple-ի շնորհանդեսի օրը



Apple-ը մարտի 8-ին iPhone SE-ի եւ այլ գաջեթների անոնսով միջոցառում կանցկացնի, հայտնում է «Գազետա»-ն՝ վկայակոչելով MacRumors-ը։


Ըստ Bloomberg-ի աշխատակից Մարկ Գուրմանի՝ Apple-ի գարնանային շնորհանդեսը տեղի կունենա մարտի 8-ին։ Անոնսը տեղի կունենա առցանց ձեւաչափով՝ ինչպես ամերիկյան ՏՏ հսկայի սարքի նախորդ ցուցադրությունները։ Մասնագետը կարծում է, որ միջոցառման գլխավոր արտադրանքը կլինի երրորդ սերնդի բյուջետային iPhone SE սմարթֆոնը։ Բացի այդ, կներկայացվի նորացված iPad Air պլանշետը։


Գուրմանի բացահայտած տվյալներից հետեւում է նաեւ, որ այդ օրն Apple-ը կարող է ներկայացնել առնվազն մեկ համակարգիչ։ Դա կլինի Mac mini սեղանի դեվայսը՝ թարմացված M1 Pro կամ M1 Max պրոցեսորով։ Մշակման մեջ 7 դյույմանոց iMac կա, սակայն մոնոբլոկի համար չիպը կհայտնվի միայն սեպտեմբերին:

2022 թվականին Apple-ը պատրաստվում է ներկայացնել առնվազն չորս նոր համակարգիչ՝ MacBook Air ուլտրաբուքը, 13 դյույմանոց էժան MacBook Pro-ն, 24 դյույմանոց iMac-ը եւ սկզբնական մակարդակի Mac mini-ն։ Մատչելի MacBook Pro-ն չի ունենա Touch Bar եւ առաջադեմ ProMotion էկրան:


Նոր iPhone SE-ն պետք է 4.7 դյույմանոց IPS էկրան, Apple A15 Bionic չիպ, հինգերորդ սերնդի ցանցերի աջակցություն եւ մեկ տեսախցիկ ստանա:

Yorumlar

Yorumlar Yüklenemedi
Teknik bir sorun oluştu. Yeniden bağlanmayı veya sayfayı yenilemeyi deneyin.
1/465

LATEST NEWS​​

bottom of page