top of page

Apple-ը մտադիր է հրաժարվել ավանդական SIM-քարտից


Ամերիկյան Apple ընկերությունը մտադիր է հրաժարվել ապագա սմարթֆոններում SIM-քարտի համար նախատեսված մասից: Ինչպես հայտնում է iMore պորտալը, անցումը eSIM-ին նախատեսվում է իրականացնել 2022 թվականին:


GlobalData-ի տեխնելոգիական բաժնի տնօրեն Էմմա Մոր ՄքՔլունը նշել է, որ SIM-քարտից հրաժարվելումասին լուրերն ավելի վաղ էին տարածվել, և դա միայն ժամանակի հարց էր: Ակնկալվում է, որ էլեկտրոնային քարտի տարբերակը կկիրառվի հաջորդ սերնդի «այֆոններում», այսինքն՝ iPhone 14-ին:


Սակայն մասնագետը չի բացառել, որ որոշ երկրներում կապի օպերատորների համար կպահպանվի ֆիզիկական SIM-քարտի տեղադրմամբ տարբերակը:

LATEST NEWS​​

bottom of page