top of page

Ապարանի քաղաքապետը հուսախաբ է եղել. «Իրավունք»


ree

«Իրավունք» թերթը գրում է.


«Ապարանի քաղաքապետը, ասում են, վերջին ճիգերն է գործադրում իրեն սրբացնելու եւ կրկին քաղաքապետի պաշտոնը իրենով անելու համար: Ապարանցիները փաստում են, որ Կարեն Եղիազարյանի թիմակիցները այս օրերին ընկել են տնետուն ու հիշեցնում իրենց «արած լավությունները», որ գոնե այդկերպ քաղաքացիների մոտ պարտավորվածության զգացում առաջացնեն:


Իսկ ինքը՝ Կարեն Եղիազարյանը, ասում են, ինչպես միշտ ավելի շատ ոչ թե համայնքում է լինում, այլ Երեւանում, այս ու այն ուժերի հետ է բանակցում, որ իրեն սատարեն: «Չար լեզուները» ասում են, սակայն, որ նրա ջանքերն ապարդյուն են:


Վիճակը, ասում են, չի փոխվել անգամ Արագածոտնի մարզպետ Ռազմիկ Պետրոսյանի՝ ապարանցիների հետ հանդիպումից հետո»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page