top of page

Աննա Վարդապետյանը ծանր է տարել Արգիշտի Քյարամյանի նշանակումները


Այս տարվա հունվարի 4-ին և 5-ին Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի քյարամյանը երկու ուշագրավ նշանակում արեց, որոնցով Ռոբերտ Քոչարյանի գործով նախկին դատախազներ Պետրոս Պետրոսյանին և Գևորգ Բաղդասարյանին նշանակեց Քննչական կոմիտեում պաշտոնների։ 

Մասնավորապես, Պետրոս Պետրոսյանին, որը մինչ այդ Կոտայքի մարզի նախկին դատախազն էր, նշանակեց  ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչության պետ, իսկ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի նախկին տեղակալ Գևորգ Բաղդասարյանը նշանակվեց Արգիշտի Քյարամյանի խորհրդական։ Նրան, սակայն, ինչպես գրել էր Mediahub-ը, Քյարամյանը շուտով կնշանակի այլ պաշտոնի՝ ԱԱԾ-ի գործառույթները մեկտեղող նորաստեղծ վարչության պետ։

Մամուլը շատ է գրել այն մասին, որ նախկին դատախազներ Պետրոսյանն ու Բաղդասարյանը Աննա Վարդապետյանի հետ ունեին լարված, անգամ թշնամականի հասնող հարաբերություններ, և մենք էլ այդ մասին գրել էինք, որ հենց տիկին դատախազի հետ ունեցած հարաբերություններն էին պատճառը, որ նրանք ամռանը, վերջնականապես զզված ու հոգնած դատախազությունում տիրող մթնոլորտից, ինքնակամ դիմում են գրել ու հեռացել։ 

Եւ հիմա, Mediahub-ի տեղեկություններով, Աննա Վարդապետյանը, ում համար անակնկալ են եղել այս նշանակումները, շատ ծանր է տարել իր նախկին ենթակաների գործուղումը մի կառույց, որի ղեկավար Արգիշտի Քյարամյանի հետ ինքը աչքով աչք չունի, և անգամ «նեղ կռուգում» շատ կոպիտ կերպով է արատահայտվել Արգիշտի Քյարամյանի հասցեին։ Ասել է թե՝ իրենից դժգոհ նախկին դատախազները տեղափոխվել են իր «ախոյանի» մոտ, «որպեսզի ավելի բարդացնեն իր կյանքը»։

Իսկ Գևորգ Բաղդասարյանն ու Պետրոս Պետրոսյանը, լավ ծանոթ լինելով դատախազության ներքին խոհանոցին ու նաև անձամբ Աննա Վարդապետյանի «թույլ կողմերին», կարող են բավարարել Արգիշտի Քյարամյանի՝ հակադատախազական ամբիցիաներն ու կնպաստեն, որ Քյարամյանն էլ իր վրեժը լուծի Վարդապետյանից։ Ու նաև հենց դա էր նպատակը, որ Արգիշտի Քյարամյանը որոշեց Վարդապետյանից «վառված» նախկին դատախազներին վերցնել իր մոտ աշխատանքի, որ միասին ավելի լավ պայքարեն Աննա Վարդապետյանի դեմ։ 

Ի վերջո, դատախազության՝ հատկապես աղմկահարույց գործերով տապալումները դատարանում պայմանավորված են նաև քննչական կոմիտեի վատ, ոչ պրոֆեսիոնալ, երբեմն նաև դիտավորյալ քրեական գործերը փչացնող աշխատանքով, որի հետևանքով գործը հսկող դատախազները չեն կարողանում նորմալ պաշտպանել մեղադրանքը։ Երկու իրավապահ կառույցների և նրանց ղեկավարների միջև հակամարտությունն արտահայտվում է նաև իրենց տարածած հաղորդագրություններում, թե ինչպես են իրար վրա «բոչկա գլորում», երբ, օրինակ, դատախազությունը ձախողված քրեական գործերի մեղքը նրբորեն, իսկ երբեմն՝ արդարացիորեն բարդում է նախաքննական մարմնի, ի մասնավորի՝ Քննչական կոմիտեի վրա։

LATEST NEWS​​

bottom of page