Աննա Ժամակոչյանը ժամանակավորապես կփոխարինի Նարեկ Մկրտչյանին
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նարեկ Մկրտչյանին չվճարվող արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 10-րդ հոդվածի 13-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին տրամադրել չվճարվող արձակուրդ՝ 2021 թվականի նոյեմբերի 22-26-ը ներառյալ:
2. Նարեկ Մկրտչյանի՝ արձակուրդում գտնվելու ընթացքում Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կփոխարինի Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը»,- ասված է որոշման մեջ։




























































Comments