top of page

Ուզում եմ հասկանալ՝ նախկին Արմեն Սարգսյանը «դուխովների» հետ ի՞նչ պայմանավորվածության էր եկել


Արմեն Սարգսյանը ՀՀ-ում տեղի ունեցած հեղաշրջման օժանդակողներից էր, բոլոր տեսակ փաստաթղթերը ստորագրում էր ու մի գեղեցիկ օր որոշեց, որ ինքը պետք է գնա, այն էլ այն տեքստով, որ մենք կործանվում ենք։ Այդ մասին այսօր Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ընթացքում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։ Նրա խոսքով՝ այս պարագայում չպետք է զարմանալ, որ այլ պետությունների ղեկավարներն իրենց թույլ են տալիս մեր պետության պիտանելության մասին խոսել։


«Ուզում եմ հասկանալ՝ նախկին Արմեն Սարգսյանը «դուխովների» հետ ի՞նչ պայմանավորվածության էր եկել»,- հարց հնչեցրեց նա։


Բացի այդ, Աննա Մկրտչյանը հետաքրքրվեց, թե ո՞վ ում «գցեց» ի վերջո։ Պատգամավորին ոչ ոք չպատասխանեց, միայն ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նկատեց, որ Աննա Մկրտչյանը միակ պատգամավորն է, որը հեղաշրջում և իշխանազավթում բառերն է օգտագործում՝ խոսելով 2018 թվականի դեպքերից։




Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page