top of page

Քանի անգամ է Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո այցելել Եռաբլուր․ Աննա Հակոբյանը նրան երբևէ չի ուղեկցել




Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ Բանակի օրը, չայցելեց «Եռաբլուր» զինվորական պանթեոն։ Պատճառը կորոնավիրուսով վարակված լինելն է։ MediaHub.am-ը ուսումնասիրել է, թե ըստ պաշտոնական հաղորդագրությունների պատերազմից հետո քանի՞ անգամ ու ե՞րբ է Նիկոլ Փաշինյանն այցելել Եռաբլուր։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան 14 ամիս և այս ընթացքում Փաշինյանը Եռաբլուր այցելել է 7 անգամ, ընդ որում, որևէ այցի ժամանակ նրան կինը չի ուղեկցել, միայն առաջին այցի ժամանակ ուղեկցել են որդին ու ավագ դուստրը։


Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ Եռաբլուր է այցելել պատերազմի ավարտից ուղիղ 40 օր անց՝ 2020թ-ի դեկտեմբերի 19-ին իր կողմից հրավիրված սգո երթի ժամանակ։ Այս երթի ժամանակ նրան ուղեկցում էին որդին և մեծ դուստրը։ Փաշինյանի հաջորդ այցը Եռաբլուր տեղի է ունեցել նախորդ տարի հունվարի 28-ին՝ Բանակի օրը։ Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր չէր այցելել ապրիլի 2-ին՝ Ապրիլյան քառօրյա պատերազմի 5-րդ տարելիցին՝ զոհերի հիշատակին, քանի որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից առաջ գտնվում էր ինքնամեկուսացման մեջ։ Այդ օրը Եռաբլուրում նրա անունից ծաղկեպսակ էր դրվել։ Մայիսի 9-ին ևս Նիկոլ Փաշինյանը այցելել է Եռաբլուր։


Փաշինյանի հաջորդ այցը «Եռաբլուր» պանթեոան տեղի է ունեցել արտահերթ խորհրդարանական ընտրությունների հաջորդ օրը՝ հունիսի 21-ին։ 44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց՝ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան, Փաշինյանը այցելել է Եռաբլուր։ Նոյեմբերի 9-ին ևս՝ պատերազմի տարելիցի կապակցությամբ լուսաբացին այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն: Դեկտեմբերի 31-ին ևս վաղ առավոտյան՝ կառավարության անդամների ուղեկցությամբ Փաշինյանը այցելել է Եռաբլուր։ Նկատենք, որ սա Փաշինյանի վերջին այցն է եղել։ Ի դեպ Փաշինյանի այցերի գերակշիռ մասը եռաբլուր կա՛մ տեղի է ունեցել վաղ առավոտյան, որպեսզի քաղաքացիներին ու լրատվամիջոցների ներկայացուցիչներին չհանդիպի, կա՛մ՝ այցի ընթացքում մարդկանց մուտքը Եռաբլուր սահմանափակվել է, որպեսզի նրան հնարավոր չլինի մոտենալ։


Արմինե Նավոյան

Comentarios


1/465

LATEST NEWS​​

bottom of page