top of page

Կարո՞ղ եք ապահովել Փաշինյանի ներկայությունը ԱԺ հրատապ քննարկմանը․ Աննա Գրիգորյանը՝ իշխանականներին

  • Nov 20, 2022
  • 1 min read


ԱԺ «Հայաստան» խմբակցությունն առաջարկել է այսօրվա նիստում հրատապ քննարկել ռազմագերիների, պատանդների և անհետ կորածների ճակատագրերին վերաբերող հարցերը։


Պատգամավոր Աննա Գրիգորյանը նիստի մեկնարկին հետաքրքրվեց, թե խորհրդարանական մեծամասնությունն այդ հարցի քննարկմանը կարողանալո՞ւ է ապահովել վարչապետի, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների ներկայությունը։


Պատասխանելով հարցին՝ ՔՊ-ական պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը նշեց՝ ԱԺ նախագահության պարտավորությունն է ապահովել ԱԺ նորմալ գործունեությունը, և դա կատարվում է։


«Իսկ թե կառավարությունից ով կգա այդ քննարկմանը, կարծում եմ, ձեր և կառավարության հարաբերությունների տիրույթում է, կամ՝ կառավարության նպատակահարմարության տիրույթում»,- նկատեց Ռուբինյանը։


Աննա Գրիգորյանն էլ արձագանքեց, որ իրենք առաջարկել են և պահանջել, որ կառավարության ներկայացուցիչները գան խորհրդարան և ԱԺ նախագահությունը պետք է ապահովի այդ պահանջը։



 
 
 

Comments


1/508

LATEST NEWS​​

bottom of page