top of page

Աստղաձորում անասնագոմ է այրվել


ree

Դեկտեմբերի 30-ին՝ ժամը 04:49-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում այրվում է անասնագոմ։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում (30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։26-ին, մարվել՝ 06։38-ին։ Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (17 քմ), ծխահարվել և անկել են մեկ խոզ, մեկ հորթ, մեկ խոշոր եղջերավոր կենդանի և 20 հավ։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page