top of page

ԱՄՆ-ն դիտարկում է 1000-5000 զինվոր Բալթյան երկրներ և Արևելյան Եվրոպա ուղարկելու հարցը

  • Nov 20, 2022
  • 1 min read

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիտարկում է Բալթյան և Արևելյան Եվրոպայի երկրներում զորքեր, օդուժ և նավատորմ տեղակայելու հնարավորությունը. գրում է The New York Times-ը։ Ըստ թերթի՝ ուսումնասիրվում է 1000-5000 զինվոր ուղարկելու տարբերակը՝ իրավիճակի վատթարացման դեպքում այդ թիվը տասնապատկելու ներուժով։


Ինչպես գրում է NYT-ը, պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաները շաբաթ նախագահին են ներկայացրել հնարավոր տարբերակները։ Սպասվում է, որ պետության ղեկավարը որոշում կկայացնի այս շաբաթ։ Զինվորականների մի մասը կարող է ուղարկվել ԱՄՆ-ից, մի մասը՝ Եվրոպայի այլ մասերից։ Տարբերակներից ոչ մեկը չի ներառում զորքեր ուղարկել Ուկրաինա։

 
 
 

Comments


1/508

LATEST NEWS​​

bottom of page