top of page

Բայդենն Ազգային անվտանգության նիստ կհրավիրի Ուկրաինայում իրավիճակը քննարկելու նպատակով



Կիրակի՝ փետրվարի 20-ին, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Ազգային անվտանգության խորհրդի նիստ կհրավիրի Ուկրաինայում իրավիճակը քննարկելու նպատակով: Այդ մասին ասվում է շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի տարածած հայտարարության մեջ, հաղորդում է ТАСС-ը:


Մամուլի քարտուղարը նշել է, որ Բայդենը շարունակում է հետեւել Ուկրաինայում փոփոխվող իրավիճակին, եւ նրա՝ ազգային անվտանգության համար պատասխանատու թիմը պարբերաբար զեկուցում է նրան իրադարձությունների զարգացման մասին: «Նրանք (ազգային անվտանգության գծով Բայդենի օգնականները) հաստատել են, որ Ռուսաստանը կարող է հարձակվել Ուկրաինայի վրա ցանկացած պահին»,-պնդում է Փսակին:


Փաստաթղթում նշվում է, որ շաբաթ Բայդենին նաեւ զեկուցել են հանդիպումների արդյունքների մասին, որոնք Մյունխենի համաժողովի շրջանակում փոխնախագահ Քամալա Հարիսն անցկացրել է Անվտանգության հարցերով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի, Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի, ինչպես նաեւ մերձբալթյան երկրների առաջնորդների ու մյուս դաշնակիցների եւ գործընկերների հետ:

Kommentare