top of page

ԱՄՆ Պետդեպը կոչ է արել իր քաղաքացիներին լքել Բելառուսը կամ չմեկնել այդ երկիր



Պետդեպարատամենտն ամերիկացի քաղաքացիներին նախազգուշացրել է «չմեկնել Բելառուս՝ օրենքների կամայական կիրառման, կալանավորման վտանգի եւ Բելառուսի հետ Ուկրաինայի սահմանի երկայնքով» «Ռուսաստանի ռազմական հզորության արտասովոր կուտակման պատճառով, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»:


ԱՄՆ արտաքին գործերի նախարարությունը նաեւ կոչ է արել Բելառուսում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին «անհապաղ հեռանալ» երկրից։


Հիշեցնենք, որ 2022 թվականի հունվարի 31-ին Պետդեպը կարգադրել էր լքել երկիրը Մինսկում դեսպանատանան ամերիկացի քաղծառայողների ընտանիքի անդամներին:


«Ուկրաինայի հետ սահմանի մոտ ռուսական անսովոր եւ անհանգստացնող ռազմական ակտիվության աճի պատճառով ԱՄՆ քաղաքացիները, ովքեր գտնվում են Բելառուսում կամ ուղեւորություն են նախատեսում Բելառուս, պետք է տեղյակ լինեն, որ իրավիճակն անկանխատեսելի է եւ տարածաշրջանում լարվածության աճ կա», ընդգծել են Պետդեպում:

留言


1/471

LATEST NEWS​​

bottom of page