top of page

ԱՄՆ կոնգրեսականը կոչ է արել ավելացնել Արցախից տարհանվածների աջակցությունը



ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ջոշ Գոթհայմերը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ Միացյալ Նահանգները պետք է ավելացնի ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունների հետևանքով Արցախից տարհանվածներին տրամադրվող աջակցությունը:


Վերջինս ավելի վաղ հանդիպել էր Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծած 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ:


«Այս շաբաթ հանդիպեցի 44-օրյա պատերազմի հայ փախստականների հետ: Նրանք պատմությունները լսելուց և նրանց երեխաներին հանդիպելուց հետո ակնհայտ է, որ պետք է անենք ավելին՝ ճանաչելու տեղի ունեցած կոտորածներն ու պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին:


Որպես հրեա ամերիկացի՝ էթնիկ փոքրամասնություններին թիրախավորելը խիստ անձնական է ինձ համար: ԱՄՆ-ն պետք է անի ավելին՝ կանգնելու հայերի կողքին, այդ թվում և ընդլայնելով Արցախից տարհանվածների աջակցությունը և դադարեցնելու օգնության տրամադրումն Ադրբեջանին»,- գրել է նա:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page