Search
Պետդեպը հրամայել է ոչնչացնել Կիևում ԱՄՆ դեսպանատան բոլոր համակարգիչները
- Octopus Media
- Nov 20, 2022
- 1 min read

Պետդեպարտամենտը հրամայել է ոչնչացնել Կիևում ԱՄՆ դեսպանատան ողջ տեխնիկան. հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի աղբյուրների հաղորդմամբ՝ հրամայվել է ոչնչացնել ցանցային սարքավորումները, համակարգչային աշխատանքային կայանները, ինչպես նաև ապամոնտաժել հեռախոսային համակարգը։ Նշվում է, որ դեսպանատունն այժմ անպիտան է դարձել որպես դիվանագիտական օբյեկտ օգտագործման համար։
Ռուսաստանի կողմից Ուկրաինայի տարածք նախապատրաստվող ներխուժման մասին տեղեկությունների ֆոնին ԱՄՆ-ը որոշում էր կայացրել իր դեսպաատունը Կիևից Լվով տեղափոխելու, անձնակազմի թվաքանակի կրճատման վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշ դեսպանատների տեղափոխությունն Արևմտյան Ուկրաինա գնահատել է որպես մեծ սխալ։
תגובות