top of page

Ալյուրի գինը դարձյալ բարձրացել է. «Ժողովուրդ»


ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.


Հայաստանում ալյուրի գինը դարձյալ բարձրացել է: Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին են ահազանգում քաղաքացիները՝ դժգոհելով թանկացումներից: Օրինակ՝ մեկ կիլոգրամ ալյուրի գինը 210 կամ 220 դրամ էր, սակայն վերջին օրերին այն բարձրացել է՝ դառնալով 275-280 դրամ:


25 կիլոգրամանոց ալյուրի մեկ պարկը 6800 դրամ արժե: Ալյուրի շուկայում հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, գնաճ արձանագրել է նաեւ ՀՀ վիճակագրական կոմիտեն 1.5 տոկոսի չափով:


Իսկ, ահա, մեկ տարվա ընթացքում ալյուրի գինը բարձրացել է 7.2 տոկոսով: 25 կգ-անոց ալյուրի մեկ պարկը նախորդ տարի հնարավոր էր գնել 5200 դրամով: Բացի այս, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ այս տարվա 9 ամիսներին ալյուրի արտադրության ծավալները զգալի են պակասել՝ կազմելով 23 տոկոս:


Նշենք նաեւ, որ հացը եւս թանկացել է. պաշտոնապես հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, հացի գինը բարձրացել է 1 տոկոսով: Եթե որոշ տնտեսվարողներ հացի գնի փոփոխություն չեն կատարել, ապա քաշն են նվազեցրել:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page