Խելքից դուրս․ հայտնի է դարձել, թե որքան է Ալլա Պուգաչովան ծախսել պլաստիկ միջամտությունների համար
- Octopus Media

- Nov 20, 2022
- 1 min read

Վիրաբույժը բացահայտել է, թե որքան են արժեցել Ալլա Պուգաչովայի պլաստիկ վիրահատությունները։ Երկրպագուները վաղուց նշում են, որ Պրիմադոննան տարեց տարի ավելի է երիտասարդանում եւ հաճախ նույնիսկ իր ամուսնու՝ Մաքսիմ Գալկինի հասակակցի տեսք է ունենում։
Սակայն երգչուհին չի թաքցնում, որ օգտվում է պլաստիկ վիրաբույժների ծառայություններից։
Ընդ որում, առաջին անգամ արտիստուհին արտաքինի հետ կապված միջամտության է դիմել բավականին ուշ տարիքում՝ լավ գենետիկայի շնորհիվ։

Սակայն, պլաստիկ վիրաբուժության եւ կոսմետոլոգիայի ինստիտուտի բժիշկ Դմիտրի Կիտիաշվիլիի խոսքով, այս պահին Պուգաչովան կատարել է դեմքի եւ մարմնի գրեթե բոլոր հնարավոր վիրահատությունները:
«Ալլա Բորիսովնան կատարել է դեմքի շրջանաձեւ ձգում, բլեֆարոպլաստիկա եւ ռինոպլաստիկա։ Միջամտություն է արված նաեւ պարանոցի, ձեռքերի շրջանում։ Դա այն է, ինչ մատնում է կնոջ տարիքը, բայց վստահ եմ, որ ոտքերին ու կրծքին նա ձեռք չի տվել», - ասել է Կիտիաշվիլին։
Բժիշկը նշել է, որ Պուգաչովան փորձել է նաեւ SMAS-լիֆտինգ, որի շնորհիվ ճշգրտել է հոնքերի եւ աչքերի իջեցված անկյունները: Առանց աբդոմինոպլաստիկայի (որովայնի ձգում) եւ լիպոսակցիայի:
Բոլոր պլաստիկ պրոցեդուրաները Պուգաչովայի համար արժեցել են 3,5 մլն ռուբլի, որից 1,5 մլն-ը նա ծախսել է դեմքի վիրահատությունների վրա, Կիտիաշվիլիի խոսքը մեջբերում է «Звездач» Telegram-ալիքը։




























































Comments