top of page

Ալեն Սիմոնյանին փոխարինել Արփի Դավոյանո՞վ, թե՞ Վահագն Ալեքսանյանով. «Հրապարակ»


ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Երեկ տեղեկացանք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը որոշել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ հանդես գալ։ Ընդդիմադիրները ստորագրահավաք են կազմակերպել, դիմել են նաեւ «Պատիվ ունեմ»-ի գործընկերներին:


Մեր տեղեկություններով, երեք հոգի` Արթուր Վանեցյանը, Իշխան Զաքարյանը եւ Թագուհի Թովմասյանը, հրաժարվել են ստորագրել, ստորագրել են ՀՀԿ-ականները։ Անգամ եթե այս գործընթացը հասնի ԱԺ օրակարգ եւ քննարկվի, մեծամասնությունը` ՔՊ-ն, դեմ կքվեարկի, եւ գործընթացն ավարտին չի հասնի: Նկատենք, որ ընդդիմությանը քննադատողները ծաղրում են այս նախաձեռնությունը եւ հարց են տալիս` իսկ ո՞ւմ եք ուզում Ալեն Սիմոնյանի փոխարեն` Արփի Դավոյանի՞ն, թե՞ Վահագն Ալեքսանյանին»:


Մանրամասները՝ թեթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page