top of page

Ալեն Դելոնի երեխաներին մեղադրել են դերասանին սպանելու փորձի մեջ


Ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնի երեխաները մեղադրվել են իրենց հորը դիտավորյալ սպանելու փորձի մեջ։ Այս մասին դատախազությանը հայտնել է Հիրոմի Ռոլինը, ով նշում է, որ ինքը ֆրանսիական կինոաստղի նախկին օգնականն է, հայտնում է Le Figaro թերթը։



Ռոլինի խոսքով՝ երբ նա ապրում էր Դելոնի հետ, դերասանի վիճակը կայուն էր՝ շվեյցարացի բժիշկների վերահսկողության շնորհիվ։ Այն բանից հետո, երբ կնոջը ստիպել են հեռանալ արտիստի տնից, նա բաց է թողել բժշկի հետ նախատեսված մի քանի հանդիպումները, ասվում է դատախազությանն ուղղված նամակում։



Ռոլինը մեղադրել է Դելոնի երեխաներին հոր բուժումը դադարեցնելու մեջ։ Որպես ապացույց՝ նա նաեւ մեջբերել է Դելոն եղբայրների եւ նրանց քրոջ՝ Անուշկայի նամակագրությունը, որտեղ դերասանի որդին՝ Էնթոնին, առաջարկում էր դադարեցնել հոր քիմիաթերապիան՝ հավատալով, որ նման բուժումը «միայն արագացնում է անխուսափելին», փոխարենը հյութեր տալ նրան։ Ռոլինի փաստաբանը նրա անունից գրած նամակում նշել է, որ Դելոնի երեխաների նման գործողությունները կարող են դիտվել որպես սպանության փորձ։



Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ալեն Դելոնի որդին՝ Էնթոնին, քրոջը՝ Անուշկային, մեղադրել էր հոր առողջության մասին ճշմարտությունը թաքցնելու համար։ Paris Match ամսագրին տված հարցազրույցում տղամարդը պատմել է, որ քույրն իրեն եւ իրենց եղբորը չի տեղեկացրել, որ 2019-2022 թվականներին արտիստը հինգ կոգնիտիվ թեստ է հանձնել Շվեյցարիայի կլինիկայում եւ չի կարողացել անցնել դրանցից որեւէ մեկը: 

Comments


1/477

LATEST NEWS​​

bottom of page