top of page

ԱԺ-ն պատվիրակության հյուրասիրության համար «Սալոն» ռեստորանի հետ 3 մլն դրամի պայմանագիր է կնքել



Ազգային ժողովը մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով փետրվարի 7-ին պայմանագիր է կնքել «Սալոն» ռեստորանի հետ։


Պայմանագրով «Սալոն» ռեստորանը ստանձնում է պաշտոնական պատվիրակությունների ընդունելության համար հյուրասիրության ծառայություն մատուցել։ Ընդ որում, պատվիրակության անդամների համար կազմակերպվելիք հյուրասիրությունը պետք է ներառի սառը խորտիկներ, աղցաններ, տաք խորտիկներ, ապուրներ, տաք ուտեստներ, խավարտներ, ալկոհոլային խմիչքներ, կոկտեյլներ, տաք ընպելիքներ, զովացուցիչ ըմպելիքներ, աղանդներ և միրգ։ Ընդ որում, սառը խավարտների մեջ ներառված է սև ու կարմիր ձկնկիթը։


Այս ծառայության մատուցման համար բյուջեից փուլային եղանակով նշված ընկերությանը վճարվելու է 3 մլն դրամ։


Այս ռեստորանն ըստ մամուլի հրապարակումների` պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին։


Նշենք, որ Ազգային ժողովի պաշտոնական կայքն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ վերջին անգամ պատվիրակություն ՀՀ ԱԺ-ն ընդունել է հունվարի 25-27-ը՝ «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ թվինինգ ծրագրի շրջանակում։ ՀՀ Ազգային ժողովում աշխատանքային հանդիպումներ եւ սեմինարներ անցկացնելու նպատակով Երեւան էր ժամանել Հունաստանի խորհրդարանի՝ փորձագետներից կազմված պատվիրակությունը:


Արմինե Նավոյան

Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page