top of page

ԱՀԿ-ն արտահերթ նիստ է հրավիրել՝ քննարկելու Covid-19-ի նոր հայտնաբերված շտամը

  • Nov 19, 2022
  • 1 min read

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) ուրբաթ օրն արտահերթ նիստ է հրավիրելու՝ քննարկելու Հարավային Աֆրիկայում և Բոտսվանայում հայտնաբերված արագ տարածվող COVID-ի նոր շտամը։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Daily Mail-ը հայտնել էր, որ բրիտանացի գիտնականները նախազգուշացրել են Բոտսվանայում կորոնավիրուսի շտամի հայտնվելու մասին, որը պարունակում է 32 մուտացիա։ Մուտացիաներից շատերը վկայում են դրա բարձր փոխանցելիության և պատվաստանյութերի նկատմամբ դիմադրողականության մասին, շտամն ավելի շատ փոփոխություններ ունի հասկի սպիտակուցի մեջ, քան COVID-19-ի մյուս բոլոր տարբերակները: Հարավաֆրիկյան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտը նույնպես հաստատել է, որ նոր շտամը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում՝ մինչ օրս 22 դեպքով:


«Հանդիպումը տեղի կունենա ուրբաթ օրը, ըստ խնդրին ծանոթ մարդկանց՝ քննարկվելու է այսպես կոչված B.1.1.529 SARS-CoV-2 տարբերակը»,–գրում է թերթը։


ԱՀԿ-ի փորձագետները կքննարկեն՝ արդյոք այդ տարբերակը պետք է համարել «մտահոգիչ», թե «հետաքրքիր», ասել են աղբյուրները։



 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page