top of page

ԱՀԿ-ն նախազգուշացրել է կարմրուկի բռնկման մասին


ree

ԱՀԿ-ում կարծում են, որ արդեն մոտ ժամանակներս աշխարհում կարող են հայտնվել կարմրուկի օջախներ։ Հնարավոր բռնկումների գլխավոր պատճաների թվում է՝ ըստ պատվաստումների օրացույցի պատվաստման տեմպի նվազումը։ Այդ մասին ասվում է ԱՀԿ-ի և ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի զեկույցում։

Ինչպես հայտնել են կազմակերպությունում, 2020 թվականին քովիդի պանդեմիայի պատճառով 22 մլն նորածիններ բաց են թողել կարմրուկի դեմ առաջին դեղաչափով պատվաստումը, ինչը 3 մլն-ով ավելի է 2019-ի համեմատ։ Նման իրավիճակը վտանգավոր պայմաններ է ստեղծում նոր բռնկումների առաջացման համար։


ԱՀԿ տվյալներով՝ միայն 2018 թվականի կարմրուկից աշխարհում մահացել է մոտ 140 հազար մարդ, մեծ մասը՝ մինչև 5 տարեկան երեխաներ։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page