Search
Ադրբեջանը քրգործ է հարուցել Արցախում խաղաղ բնակչի մահվան դեպքի առնչությամբ․ ՌԴ ՊՆ
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 3-ին Ղարաբաղի Մարտունու շրջանում հրադադարի ռեժիմի խախտում է գրանցվել, հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
«Միջադեպի ընթացքում ադրբեջանական պահակակետում սպանվել է Լեռնային Ղարաբաղի բնակիչ։ Դեպքի վայրում ՌԴ խաղաղապահ զորախմբի օպերատիվ խմբի եւ Ադրբեջանական Հանրապետության ԶՈւ Ֆիզուլիի կայազորի զինվորական դատախազության աշխատակիցների աշխատանքի արդյունքներով՝ ադրբեջանական կողմը քրեական գործ է հարուցել խաղաղ բնակչի մահվան դեպքի կապակցությամբ»,- հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
Comments