top of page

Ադրբեջանցիները մեզ ներկայացնում են որպես մարդիկ, որոնք գերեզմաններ են քանդել․ Արման Թաթոյան


Ադրբեջանի խոսքը խաղաղասիրության մասին է, բայց այստեղ կան կեղծ մտադրություններ ու շղարշ՝ արտաքին աշխարհի համար։ Այդ մասին այսօր հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ ներկայացնելով պաշտպանի գրասենյակի արտահերթ զեկույցը։


Նրա խոսքով՝ ադրբեջանական հռետորաբանությունը չի փոխվել, հայերին սպանելու վերաբերյալ կոչեր են հնչեցվում։


«Սա խրախուսվում է պետական իշխանությունների ու մշակութային գործիչների կողմից»,- նշեց նա։


Ըստ Արման Թաթոյանի՝ կրոնական և էթնիկ պատկանելիությունն է ադրբեջանական ատելության պատճառը։


«Ադրբեջանական իշխանությունները թիրախավորում են մարդկանց։ Առհասարակ, տարբեր վիրավորանքներ են հնչում հայ ազգի հանդեպ: Օրինակ, ասում են, որ հայերը գերեզմաններից հանել են մահացածներին, քաշել նրանց ոսկի ատամներն ու հալել դրանք։ Նրանք մեզ շներ, շակալներ են ասում»,- ասաց Թաթոյանը։


Նա հավելեց, որ «գյավուր» բառն օգտագործվել է շներին անվանակոչելու համար։ Արման Թաթոյանը նշեց, որ հայերին «գյավուր» ասելով նաև շուն իմաստն են նկատի ունեցել։


«Իրենք նաև գերակայությունն են ուզում ցույց տալ, նշում են, որ իրենք ավելի բարձր են»,- ասաց նա։


Թաթոյանը նկատեց՝ ադրբեջանցիներն ասում են, թե հայերը թունավորված են։


Comments


1/471

LATEST NEWS​​

bottom of page